«ՏԱՐՎԱ ԴՈՆ ԿԻԽՈՏ» մրցանակաբաշխություն

«Տարվա Դոն Կիխոտ» ամենամյա մրցանակին կարող են հավակնել ցանկացած երկրից ցանկացած բնագավառում ազնվաբարո, անշահաղնդիր արարք գործած մարդիկ:
Մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսի 31-ը ներառյալ ստացված նյութերը, ինչպես նաև ինտերնետային հարցումների արդյունքները,  հիմնադրամի գործադիր մարմնի կողմից կներկայացվեն հոգաբարձուների խորհրդի քննարկմանը:
Հոգաբարձուների խորհուրդը կընտրի լավագույն տասնյակը` դիտարկելով այն դոնկիխոտյան պրիզմայի միջով, հաշվի առնելով ինտերնետային հարցումների արդյունքները:
Վերջնական հաղթողը կընտրվի հրավիրված միջազգային հեղինակավոր ժյուրիի կողմից, որը և կճանաչվի «Տարվա Դոն Կիխոտ» մրցանակակիրը:
Մրցանակաբաշխության արարողությունը յուրաքանչյուր տարվա համար, հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն, տեղի կունենա հաջորդ տարվա գարնան վերջին օրը, մայիսի 31-ին Երևանում: