Եթե ցանկություն ունեք գրանցվել  հիմնադրամի նախագծերին մասնակցելու կամ աջակցելու նպատակով, խնդրում եք ծանոթանալ անդամագրման կանոններին:


Սեղմեք այստեղ մանրամասների համար:

Ակտիվ մասանակիցներ

Top Results
Քայլ առաջին Super User 25

Մենք ունենք 13 հյուրեր և անդամներ չկան օնլայն օգտագործողներ

Հիմնադրամի կողմից

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ ԹԻՎ 34

«ԴՈՆ ԿԻԽՈՏ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ժողովի: Մասնակցությամբ` հոգաբարձուների խորհրդի նախագահ Գ. Վարդանյանի, փոխնախագահ Վ. Քեշաբյանի, խորհրդի անդամներ` Ս. Քոչինյանի, Ա. Այվազյանի և հիմնադրամի տնօրեն Վ. Վարդանյանի
Օրակարգում
1.Հիմնադրամի տնօրեն Վ. Վարդանյանի զեկույցը հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին:
2. 2016թվականի «Տարվա Դոն Կիխոտ» մրցանակակրի ընտրություն։
Զեկույցով հանդես եկավ հիմնադրամի տնօրեն Վ. Վարդանյանը: Նա ներկաներին տեղեկացրեց, որ այս ընթացքում աշխատանքներ են տարվել հիմնադրամի էլ. կայքի հարստացման ուղղությամբ, շարունակվել են աշխատանքները հովանավորների որոնման ուղղությամբ:
Վ. Վարդանյանը ժողովի մասնակիցներին ներկայացրեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2016 թվականի օգոստոսի 5 – ին կայացած թիվ 31 արձանագրությունը, համաձայն որի հանրությանը արդեն որպես «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանը գրանցվել էր «Տարվա Դոն Կիխոտ» մրցանակի հավակնորդ։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գ. Վարդանյանը ներկաներին առաջարկեց քննարկել 2016 թվականի մրցանակակրի ընտրության հարցը։
Քննարկման արդյունքում «Դոն Կիխոտ Մարդասիրական» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները հանգեցին այն հետևությանը, որ Արթուր Սարգսյանի 2016 թվականի հուլիսի 26 – ին կատարած արարքը, այն է՝ որևէ կերպ կապ չունենալով Սասնա Ծռեր խմբի իրականացրած գործողության հետ, զուտ մարդասիրական զգացումից ելնելով, անձնական որոշումով, իր կյանքին սպառնացող անմիջական վտանգը անտեսելով, հաց հասցրեց արդեն մի քանի օր սնունդից զրկված Սասնա Ծռեր խմբի տղաներին, գնահատեց որպես իսկապես անշահախնդիր, ազնվաբարո մարդասիրական արարք, որը լիովին համապատասխանում է հիմնադրամի մրցանակաբաշխության կանոններին:
Դոն Կիխոտ Մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշեց՝
ՀՀ ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռեր» խմբին հանրությանը հայտնի «Հաց Բերող»
Արթուր Սարգսյանին շնորհել հիմնադրամի «ՊԱՏՎԱՎՈՐ ԱՍՊԵՏ» կոչումը, նրան ճանաչել 2016 թ-ի «ՏԱՐՎԱ ԴՈՆ ԿԻԽՈՏ», շնորհելով 100 000 դրամ դրամական պարգև։

 

 

 

 

Ժողովի նախագահ Գ. Վարդանյան
Ժողովի քարտուղար Ս. Քոչինյան
25. 03. 2017թ. ք. Վանաձոր

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ - ՀԱՑ ԲԵՐՈՂ

                                                   ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ  ԹԻՎ-31
                                                                         05 օգոստոսի 2016թ
                                                                                քաղաք Երևան

  ԴՈՆ ԿԻԽՈՏ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ժողովի: Մասնակցությամբ` հոգաբարձուների խորհրդի նախագահ Գ. Վարդանյանի, փոխնախագահ Վ. Քեշաբյանի, խորհրդի անդամներ` Ս. Քոչինյանի, Ա. Այվազյանի և հիմնադրամի տնօրեն Վ. Վարդանյանի:

   Օրակարգում
  1. 2016 թ – ի  «ՏԱՐՎԱ ԴՈՆ ԿԻԽՈՏ» մրցանակի շնորհման քննարկումը:
1.Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գ. Վարդանյանը առաջարկեց 2016թ. «ՏԱՐՎԱ ԴՈՆ ԿԻԽՈՏ» և հիմնադրամի «ՊԱՏՎԱՎՈՐ ԱՍՊԵՏ» կոչուման թեկնածու գրանցել ՀՀ ԱԾԾ գնդի տարածքը  «ՍԱՍՆԱ  ԾՌԵՐ» խմբին հայտնի «հաց բերող» Արթուր Սարգսյանին:
 Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գ. Վարդանյանը իր առաջարկը հիմնավորեց նրանով, որ Արթուրը որևե կերպ կապ չունենալով Սասնա Ծռեր խմբի իրականացրած գործողության հետ, զուտ մարդասիրական զգացումից ելնելով, անձնական որոշումով, իր կյանքին սպառնացող անմիջական վտանգը անտեսելով, հաց հասցրեց արդեն մի քանի օր սնունդից զրկված Սասնա Ծռեր խմբի տղաներին:
Քննարկման արդյումքոում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Արթուր Սարգսյանի արարքը գնահատեց որպես իսկապես անշահախնդիր, ազնվաբարո մարդասիրական  արարք, որը լիովին համապատասխանում է հիմնադրամի մրցանակաբաշխության  կանոններին:

 Դոն Կիխոտ Մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշեց՝
 ՀՀ ԱԾԾ գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռեր» խմբին հանրությանը հայտնի «հաց բերող»
 Արթուր Սարգսյանին շնորհել հիմնադրամի «ՊԱՏՎԱՎՈՐ ԱՍՊԵՏ» կոչումը, ինչպես նաև  գրանցել որպես 2016 թ-ի «ՏԱՐՎԱ ԴՈՆ ԿԻԽՈՏ» մրցանակի հավակնորդ։
                                                             
 
Ժողովի նախագահ                               Գ. Վարդանյան

 Ժողովի քարտուղար                             Ս. Քոչինյան