Եթե ցանկություն ունեք գրանցվել  հիմնադրամի նախագծերին մասնակցելու կամ աջակցելու նպատակով, խնդրում եք ծանոթանալ անդամագրման կանոններին:


Սեղմեք այստեղ մանրամասների համար:

Ակտիվ մասանակիցներ

Top Results
Քայլ առաջին Super User 25

Մենք ունենք 10 հյուրեր և անդամներ չկան օնլայն օգտագործողներ

ԶԼՄ արձագանքներ

ԿԱՑԻՆՆԵՐՈՎ ԱԿՑԻԱՅԻՆ ՆԵՐԿԱ ԷՐ ՄԻԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ


«Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամի հիմնադիր  Վարդան Վարդանյանն այսօր Մարտիրոս Սարյանի արձանի մոտ 2 կացիններով իր բողոքն էր արտահայտում ոճրագործ Ռամիլ Սաֆարովի համաներման վերաբերյալ:

«Այս երկու արյունոտ կացինները ես ինքս եմ պատրաստել»,- «Ա1+»-ին ասաց նա։

Թղթե կացինների վրա ակցիայի միակ մասնակիցը գրել է Իլհամ Ալիևի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անունները:

«Ես այս երկու մարդկանց համարում եմ Սաֆարովի հանցակիցները, այդ պատճառով այս կացինները նվիրելու եմ նրանց»,- ասաց Վարդան Վարդանյանը: Կացինները նա պատրաստվում է հանձնել Հունգարիայի հյուպատոսությանը, իսկ եթե չհամաձայնվեն վերցնել նվերը, ապա կացինները կթողնի հյուպատոսության առջև:

«Ալիևի կացինն էլ եմ հանձնելու Հունգարիայի հյուպատոսությանը: Իրենք բարեկան երկրներ են։ Կարող են փոխանցել Ալիևին»,- ասաց ակցիայի կազմակերպիչը:

Այն հարցին, թե ինչու է որոշել իր բողոքն այսքան ուշ արտահայտել և չի մասնակցել Հունգարիայի հյուպատոսության առջև տեղի ունեցած բողոքի ցույցերին, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Ես 40 տարի ապրում եմ Վանաձորում։ Այդ է պատճառը, որ ուշ եմ արձագանքել»:

Մի քիչ փիլիսոփայություն Սակուրովի համար


Մեծարգո վարպետ, պ-ն Ա. Սակուրով,  «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Ձեր անցկացրած պրես-կոնֆերանսի  ժամանակ, պատասխանելով  ներկաների հարցերին Դուք արծարծեցիք Ձեր կենսական դիրքորոշումը նաեւ

1.    Մարդկային հավատամքի վերաբերյալ.  Ամեն ինչ մեր ձեռքերում է. Ասացիք Դուք. Կարճ եւ հասկանալի. Ավելի լավ դժվար է ասել:

2.   Չարի եւ բարու մասին. — բարին ժամանկավոր է, չարը` հավերժ – ասացիք Դուք:

Այդ հարցին, սակայն, ես կպատասխանեի այսպես. բարու ներկայության դեպքում չարը միշտ  կործանվում է,  իսկ երբ բարին ինչ-ինչ պատճառներով նահանջում է, չարը անպայման վերադառնում է: Ուրեմն մեր խնդիրն է ջանալ, որ բարին իշխի միշտ եւ ամենուրեք:

Ահա այս նպատակը հետապնդելով է, որ ես առաջարկում եմ սահմանել միջազգային ամենամյա մրցանակ` տարվա  Դոն-Կիխոտ:

Ձեզ շատ է տրված, Ձեր հնարավորություններն էլ մեծ են, ուստի Ձեզանից  սպասելիքներն էլ շատ են:  Գուցե դուք գտնեք մեզանից յուրաքանչյուրի  մեջ քնած Դոն Կիխոտին արթնացնելու միջոցը»:

Դոն Կիխօտ մարդասիրական հիմնադրամի հիմնադիր            Վարդան Վարդանյան

Հարցազրույց Լոռի TV հեռուստաստուդիայում

Հարցազրույցը վարում է հեռուստալրագրող Լուսինե Սարգսյանը, որտեղ
«ԴՈՆ ԿԻԽՈՏ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ» հիմնադրամի հիմնադիր Վարդան Վարդանյանը մանրամասն ներկայացնում է հիմնադրամի նպատակները և ծրագրերը:

Կարդալ...

«ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

ԴոնԿիխոտն արդեն ճանապարհին է

Ժամանակակից աշխարհում, երբ թվում է, թե ամեն ինչ չափազանց նյութականացված է, գթասրտությունն, անկեղծությունն, արդարությունն ու հոգեւոր այլ արժեքները շատերի մոտ ընդամենը քմծիծաղ են առաջացնում, իսկ նման կերպ մտածողները միամիտի պիտակավորումն են ստանում, վանաձորցի Վարդան Վարդանյանը փորձում է հակառակն ապացուցել:

Կարդալ...