Եթե ցանկություն ունեք գրանցվել  հիմնադրամի նախագծերին մասնակցելու կամ աջակցելու նպատակով, խնդրում եք ծանոթանալ անդամագրման կանոններին:


Սեղմեք այստեղ մանրամասների համար:

Ակտիվ մասանակիցներ

Top Results
Քայլ առաջին Super User 25

Մենք ունենք 11 հյուրեր և անդամներ չկան օնլայն օգտագործողներ

Ուխտագնացություն

ՈՒխտագնացություն Մեծն Սերվանտեսի գերեզմանին


Հիմնադւամի նպատակների իրականացման նախապայմանը, մեր խորին համոզմամբ, հիմնադրամի միջազգային ճանաչումն է: Այդ նպատակին հասնելու համար մենք ծրագրել ենք իրականացնել թատերականացված ուխտագնացություն Մեծն Սերվանտեսի գերեզմանին;
ՈՒխտագնացությունը պատրաստվում ենք իրականացնել Սերվանտեսի անմահ հերոսների´ Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի կերպարների տեսքով´միջնադարյան ասպետական հանդերձանքով, Դոն Կիխոտը ձիուն, իսկ Սանչո Պանսան ավանակին հեծած: Շուրջ 30 000 կմ երկարությամբ երթուղին կանցնի եվրոպական բոլոր պետությունների մայրաքաղաքներով, որի ընթացքում մեր հանդիպուներում մենք հասարակայնությանը կծանոթացնենք մեր ծրագրերին և նպատակներն:

Ուխտագնացության ընթացքում, ըստ երթուղու, խումբը նաև կայցելի և ծաղկեպսակներ կդնի բոլոր ժողովուրդների պանծալի զավակների գեեզմաններին, որոնք իրենց ապրած կյանքով և գործով եղել են Մեծն Սերվանտեսի և նրա անմահ հերոսի արժանավոր գաղափարակիրները:

Քանի որ նման տարածություն ոտքով անցնելը անիրական է, կտևի 5-6 տարի, կձանձրացնի հանրությանը և մենք չենք հասնի մեր նպատակներին, նախատեսում ենք քաղաքից քաղաք կենդանիներին տեղափոխել ավտոմեքենայով:
Այս կերպ ճանապարհորդությունը կտևի 9-10 ամիս և մարդկանց չձանձրացնելով մենք կհասնենք մեր նպատակին:
Սփյուռքի նախարարությունում մեր ծրագիրը լիակատար հավանության է աժանացել: Եվրոպական համայնքներ բաժանմունքի պետ պարոն Հրաչ Ասլանյանը խոստացել է հայկական համայնքների օգնությամբ, ողջ ճանապարհին, ապահովել տեղական իշխանություննեին տեղեկացնելու, ինչպես նաև խմբի ընդունելության և ճանապարհելու անչափ կարևոր գործընթացը: Այս կերպ միաժամանակ կլուծվի խիստ կարևո լեզվական խնդիրը:
Գյուղնախարարության առաջին փրխնախարար պարոն Սամվել Ավետիսյանը խոստացել է իրականացնել ձիու և ավանակի պատվաստումների, բժշկական սպասարկման և փաստաթղթերի ձևակերպման գործընթացը:
Քանի որ ուխտագնացության ընթացքում, կամա թե ակամա, մենք ներկայացնելու ենք մեր պետությանը և ժողովրդին, պատշաճ տեսք ունենալը համարում ենք կաևոր հանգամանք:
Անհրաժեշտ միջոցներ.

Ձին, ավանակը, ինչպես նաև քնապարկեր, վրան սեփական միջոցներից տրամադրում է հիմադիրը: Խնդրում ենք ձեր հնարավորությունների սահմաններում ցուցաբերել աջակցություն այս ազգանվեր ծրագրի իրականացման գործում:

 

Փաստարկներ հօգուտ ուխտագնացությանը


Բարեկամներ, նախատեսված ուխտագնացությունը և հիմնադրամի հաջող գործունեությունը ամբողջությամբ պայմանաորված է հիմնադրամի հանդեպ լայն հասարակության` ժողովրդի վերաբերմունքից:

Բոլորովին  չմրռանալով, որ բոլորս էլ ապրում ենք` ունենալով բազմաթիվ հոգսեր,  խնդիրներ և մտահոգության տարբեր պատճառներ, ուզումեմ կոչ անել` մի պահ մոռանանք անձնական խնդիրները և մտածենք, թե ինչ կստանա ազգը, մեզնից յուրաքանչյուրը` իրականացնելով ուխտագնացությունը:  

Նախ և առաջ մենք ամբողջ աշխարհին կասենք, որ մենք` հայերս, երբեք չենք մոռանում հոգևոր արժեքները և մեծարում ենք ոչ միայն մեր մեծերին:

Մենք կասենք աշխարհին, որ նաև նիզակով կարելի է բացել սահմաններ և որ շրջափակումը անմարդկային է:

    Այս ծրագիրը ամբողջությամբ նշանակում է պատերազմ հայտարարել պատերազմին:

Դոն Կիխոտը և Սերվանտեսը բոլորինն են, և մեծարելով նրանց` մենք ոչ մեկին մեր դեմ չենք հանում, փոխարենը` շահում ենք մարդկանց համակրանքը:

Այսօրվա իրականւթյունն այն է, որ յուրաքանչյուր հայ ընտանիք հարազատներ ունի արտասահմանում: ՈՒխտագնացությունը, ամբողջ եվրոպայում, հատկապես` Իսպանիայում, անպայմանորեն կառաջացնի վերաբերմունքի դրական փոփոխություն մեր հարազատների և սփյուռքի մեր հայրենակիցների նկատմամբ:

Անպայմանորեն կառաջացնի Իսպանիայի վերաբերմունքի դրական փոփոխություն նաև մեր պետության նկատմամբ:

Աշխարհը կճանաչի Երևանը և Հայաստանը նաև «Տարվա Դոն Կիխոտ»

մրցանակաբաշխությամբ:

Կապված մրցանակաբաշխության հետ` արտասահմանցիների լրացուցիչ հոսք դեպի Հայաստան, հետեվաբար, լրացուցիչ եկամուտներ:

Հաջողության դեպքում` աշխատանք և վաստակ քանդակագործների, և ոչ միայն նրանց համար:

Սփյուռքի հայության տարբեր քաղաքների համայնքների կապը միմյանց հետ աշխուժացնելու, իրար հետ շփվելու, համագործակցելու միջոց:

Եվ վերջապես կարծում ենք, որ երիտասարդների գոնե մի մասը կկարդա հանճարեղ  Սերվանտեսի անմահ «Դոն Կիխոտը»