Պերճ Զեյթունցյան
Հրաշալի, թեև դժվարին գործ է ձեռնարկված, բայց էլ ի՞նչ Դոն Կիխոտ, եթե դժվարություններից վախենանք: Թո՛ղ ամեն մարդու մեջ փոքրիկ Դոն Կիխոտ ապրի. գիտեք` աշխարհը ինչպե՞ս կվերափոխվի: Շատ ենք չորացել, ռոմանտիկան շատ է պակաս այսօրվա մարդկության մեջ: Մաղթում եմ, որ այս նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի և նոր Դոն Կիխոտներ ծնվեն աշխարհում, ինչու չէ, նաև Հայաստանում:
Պերճ Զեյթունցյան
Զորի Բալայան
Մի քանի տարի առաջ Յունեսկոն հասարակական կարծիք է հետազոտել հետևյալ հարցի շուրջ. եթե դուք թռչեիք Մարս կամ մի ուրիշ մոլորակ և մնայիք այնտեղ, ի±նչ գիրք կվերցնեիք ձեզ հետ: Հետազոտությունն անց է կացվել 5 մայրցամաքներում: Պատասխանների մեծ մասը եղել է` Սերվանտես, Դոն Կիխոտ: Դա պատահական չէ. Դոն Կիխոտը և° ռոմանտիկա է, և° խիզախություն, և° արդարություն, և° սեր, և°, ամենագլխավորը, մարդկային փիլիսոփայություն:
Դոն Կիխոտի արշավն աշխարհով մեկ կնշանակի ժողովուրդների միասնությունը:
Զորի Բալայան - գրող, քաղաքական գործիչ: