Դոն-Կիխոտի երգը
Բարեկամներ
Դոն-Կիխոտ Մարդասիրական հիմնադրամի ծրագրերից մեկի`<<ՈւԽՏԱԳՆԱՑՈւԹՅՈւՆ ՍԵՐՎԱՆՏԵՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ>> միջոցառման համար անհրաժեշտ միջոցների անբավարարության պատճառով, կատարվել է ծրագրային փոփոխւթյուն: Երևանից մինչև Մադրիդ ուխտագնացությունը, որը նախատեսված էր միջնադարի ասպետական հանդերձանքով, ձի, ավանակ հեծած և պիտի անցներ ողջ Եվրոպայով, ենթարկվել է փոփուխթյան: Հիմնադրամի հիմնադրի տրամադրած միջոցներով և Գյումրիի քաղաքապետ պ-ն Սամվել Բալասանյանի աջակցւթյամբ, առայժմ, կիրականացվի միջոցառման Փարիզ- Մադրիդ հատվածը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն, Երևանից-Մադրիդ ուխտագնացությունը կիրականացվի 2014-2015թթ և կնվիրվի հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 100-ամյակին:
Ներկայացնում եմ Դոն-Կիխոտի քայլերգը, որը կհնչեցվի ուխտագնացության ընթացքում:
Դոն-Կիխոտի քայլերգը
Հայր ի°մ, Սերվանտե°ս, խավարում գերված,
Բայց հոգով` ազատ, կամքով` անվեհեր,
Արարեցիր ինձ, Դոն-Կիխոտիս խենթ,
Իմ հավատարիմ զինակիրի հետ:
Կրկներգ Կկռվենք համառ այս դարւմ արդեն,
Երկու ոտանի հողմաղացների դեմ,
Առա°ջ Սանչո ,առա°ջ, քշիր իշուկին,
Գնանք պատժենք չարին, փրկենք թշվառներին:
Եկել եմ աշխարհ արարչիս գրչով,
Ես` Դոն-Կիխոտս, ասպետ պատվավոր,
Մարմնով` հզոր, հոգով`անսասան,
Թւյլին, անզորին` հույս ու պահապան:
Խիզախ եղեք, մարդի°կ, մի° դարձեք ոսկուն գերի,
Ազատւթյունն է լոկ, որ արժեք ունի,
Մի քիչ Դոն-Կիխոտ եղեք, մի քիչ ել Սանչո,
Մի° վախեցեք երբեք գնալ հոգու կանչով:
Տա°ր ինձ, Ռոսինա°նտ, աշխաչհից աշխարհ,
Սխրանքներ գործեմք պատմւթյան համար,
Չթողնենք մարի մարդկանց սրտերում,
Մեր հոր անունը` պայծառ, իմաստուն:
Չքնաղ Դուլսինեայի սիրւց ուժ քաղում,
Նրա համար եմ սխրանքներ գործում,
Իսկ ով հանդգնի իմ ճամփան փակել,
Նիզակս պատրաստ է նրան խոցոտել:
Հայաստան երկրից հեռու, հեռավոր,
Եկել եմ ասեմ մարդկանց բյուրավոր,
Որ դեռ ապրումեմ ու պիտի ապրեմ,
Պատերազմի դեմ` պիտ պատերազմեմ:
Ես կռվելու եմ պատերազմի դեմ,
Որ մարդիկ երբեք վիշտ, ցավ չտեսնեն,
Որ հարգի լինի բարիք ստեղծողը,
Ոչ թե թալանչին, սպանողն ու գողը:
Չորս հարյուր տարի մաքառել անդուլ,
Ձեռնոց եմ նետել չարին ամենուր,
Հիմա եկել եմ շիրիմդ գրկեմ,
Քո իմաստնության առաջ խոնարհվեմ:
Իմ հոր շիրիմին ուխտի եմ գնում,
Ճամփաս է երկար, փոշոտ ու գալար,
Հա°յր, քո հանճարով ուժ, ոգի առած,
Հավերժին պիտի գնամ ընդառաջ:
Դոն-Կիխոտ Մարդասիրական հիմնադրամի տնօրեն` Վարդան Վարդանյան