Եթե ցանկություն ունեք գրանցվել  հիմնադրամի նախագծերին մասնակցելու կամ աջակցելու նպատակով, խնդրում եք ծանոթանալ անդամագրման կանոններին:


Սեղմեք այստեղ մանրամասների համար:

Ակտիվ մասանակիցներ

Top Results
Քայլ առաջին Super User 25

Մենք ունենք 5 հյուրեր և անդամներ չկան օնլայն օգտագործողներ

Հիմնադրամի կողմից

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ - ՀԱՑ ԲԵՐՈՂ

                                                   ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ  ԹԻՎ-31
                                                                         05 օգոստոսի 2016թ
                                                                                քաղաք Երևան

  ԴՈՆ ԿԻԽՈՏ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ժողովի: Մասնակցությամբ` հոգաբարձուների խորհրդի նախագահ Գ. Վարդանյանի, փոխնախագահ Վ. Քեշաբյանի, խորհրդի անդամներ` Ս. Քոչինյանի, Ա. Այվազյանի և հիմնադրամի տնօրեն Վ. Վարդանյանի:

   Օրակարգում
  1. 2016 թ – ի  «ՏԱՐՎԱ ԴՈՆ ԿԻԽՈՏ» մրցանակի շնորհման քննարկումը:
1.Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գ. Վարդանյանը առաջարկեց 2016թ. «ՏԱՐՎԱ ԴՈՆ ԿԻԽՈՏ» և հիմնադրամի «ՊԱՏՎԱՎՈՐ ԱՍՊԵՏ» կոչուման թեկնածու գրանցել ՀՀ ԱԾԾ գնդի տարածքը  «ՍԱՍՆԱ  ԾՌԵՐ» խմբին հայտնի «հաց բերող» Արթուր Սարգսյանին:
 Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գ. Վարդանյանը իր առաջարկը հիմնավորեց նրանով, որ Արթուրը որևե կերպ կապ չունենալով Սասնա Ծռեր խմբի իրականացրած գործողության հետ, զուտ մարդասիրական զգացումից ելնելով, անձնական որոշումով, իր կյանքին սպառնացող անմիջական վտանգը անտեսելով, հաց հասցրեց արդեն մի քանի օր սնունդից զրկված Սասնա Ծռեր խմբի տղաներին:
Քննարկման արդյումքոում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Արթուր Սարգսյանի արարքը գնահատեց որպես իսկապես անշահախնդիր, ազնվաբարո մարդասիրական  արարք, որը լիովին համապատասխանում է հիմնադրամի մրցանակաբաշխության  կանոններին:

 Դոն Կիխոտ Մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշեց՝
 ՀՀ ԱԾԾ գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռեր» խմբին հանրությանը հայտնի «հաց բերող»
 Արթուր Սարգսյանին շնորհել հիմնադրամի «ՊԱՏՎԱՎՈՐ ԱՍՊԵՏ» կոչումը, ինչպես նաև  գրանցել որպես 2016 թ-ի «ՏԱՐՎԱ ԴՈՆ ԿԻԽՈՏ» մրցանակի հավակնորդ։
                                                             
 
Ժողովի նախագահ                               Գ. Վարդանյան

 Ժողովի քարտուղար                             Ս. Քոչինյան

Մրցանակի շնորհում Շանթ Հարությունյանին

"Դոն Կիխոտ մարդասիրական" հիմնադրամի մրցանակի շնորհումը Շանթ Հարությունյանին