Աշխարհը, թերևս, վերջնականապես կկործանվեր, եթե նրա ուղեկիցը չլիներ Դոն Կիխոտը: Եվ ո՞ վ, եթե ոչ հայը` իր էությամբ արդարև Դոն Կիխոտյան երազող ու մարդասեր, ազնիվ և վեհանձն, պետք է որ նախաձեռներ նման մի գործ` որքան աննախադեպ, նույնքան հետաքրքիր և խոստումնալից իր առջև դրված նպատակներով: Ցանկանում եմ հաջողություն և հուսամ, որ աշխարհը դրանից փոքր-ինչ կլավանա:
Սոս Սարգսյան
ՀՀ ժողովդական արտիստ