Ստարտ
հիմնադրամին անդամագրվելու կարգը`
- անհրաժեշտ է պատասխաններ տալ առաջարկվող հարցաշարին:
Գոհացուցիչ պատասխանների դեպքում դուք կստանաք հիմնադրամի աջակից անդամի կարգավիճակ և հնարավորություն կստանաք ծանոթանալ հիմնադրամին ուղղված բազմաթիվ հետաքրքիր նյութերի, նամակների, որ հիմնադրամը ստանւմ է քաղաքացիներից և «ՏԱՐՎԱ ԴՈՆ ԿԻԽՈՏ» մրցանակի հավակնորդներից:
Միաժամանակ դուք հնարավորություն կստանաք մասնակցելու հիմնադրամի կողմից անցկացվող ԱՍՊԵՏ և ՍԵՐՎԱՆՏԵՍԻ ԲԱՐԵԿԱՄ մրցույթներին:
Հիմնադրամի այն անդամները, որոնք առավել ակտիվորեն կմասնակցեն, կնպաստեն հիմնադրամի ծրագրերի ու նպատակների իրականացմանը, կունենան լավագույն հոդվածներ հիմնադրամի կայքում՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմոմբ կհռչակվեն հիմնադրամի ԱՍՊԵՏՆԵՐ և կստանան մարդկային հոգու ամենամեծ նկարչի` ՍԵՐՎԱՆՏԵՍԻ ԲԱՐԵԿԱՄ կոչում:
Կոչումը հաստատող փաստաթուղթը, (հնարավոր որոշակի մրցանակի հետ միասին` պայմանավորված հիմնադրամի ֆինանսական հնարավորություններով) Ձեզ կուղարկվի հիմնադրամի գրասենյակի կողմից:
Այս կոչումը ստացած անձինք իրավունք կստանան քվարկել հօգուտ իրենց նախընտրած հավակնորդի:
ՍԵՐՎԱՆՏԵՍԻ ԲԱՐԵԿԱՄ կոչումն ստացած ասպետների քվեները հաշվի առնելով՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կընտրի հավակնորդների լավագույն տասնյակը: Իսկ բուն մրցանակաբաշխության ժամանակ՝ յուրաքանչյուր հավակնորդի օգտին տրված 3 ասպետների ձայնը կհավասարեցվի հրավիրված ժյուրիի 1 անդամի ձայնին, որից հետո միայն կճանաչվի մրցանակակիրը: