Եթե ցանկություն ունեք գրանցվել  հիմնադրամի նախագծերին մասնակցելու կամ աջակցելու նպատակով, խնդրում եք ծանոթանալ անդամագրման կանոններին:


Սեղմեք այստեղ մանրամասների համար:

Ակտիվ մասանակիցներ

Top Results
Քայլ առաջին Super User 25

Մենք ունենք 16 հյուրեր և անդամներ չկան օնլայն օգտագործողներ

ԶԼՄ արձագանքներ

Մի քիչ փիլիսոփայություն Սակուրովի համար


Մեծարգո վարպետ, պ-ն Ա. Սակուրով,  «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Ձեր անցկացրած պրես-կոնֆերանսի  ժամանակ, պատասխանելով  ներկաների հարցերին Դուք արծարծեցիք Ձեր կենսական դիրքորոշումը նաեւ

1.    Մարդկային հավատամքի վերաբերյալ.  Ամեն ինչ մեր ձեռքերում է. Ասացիք Դուք. Կարճ եւ հասկանալի. Ավելի լավ դժվար է ասել:

2.   Չարի եւ բարու մասին. — բարին ժամանկավոր է, չարը` հավերժ – ասացիք Դուք:

Այդ հարցին, սակայն, ես կպատասխանեի այսպես. բարու ներկայության դեպքում չարը միշտ  կործանվում է,  իսկ երբ բարին ինչ-ինչ պատճառներով նահանջում է, չարը անպայման վերադառնում է: Ուրեմն մեր խնդիրն է ջանալ, որ բարին իշխի միշտ եւ ամենուրեք:

Ահա այս նպատակը հետապնդելով է, որ ես առաջարկում եմ սահմանել միջազգային ամենամյա մրցանակ` տարվա  Դոն-Կիխոտ:

Ձեզ շատ է տրված, Ձեր հնարավորություններն էլ մեծ են, ուստի Ձեզանից  սպասելիքներն էլ շատ են:  Գուցե դուք գտնեք մեզանից յուրաքանչյուրի  մեջ քնած Դոն Կիխոտին արթնացնելու միջոցը»:

Դոն Կիխօտ մարդասիրական հիմնադրամի հիմնադիր            Վարդան Վարդանյան