ԶԼՄ արձագանքներ
ՄԱՐԴԻԿ, ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ ՄԻ ՔԻՉ ԴՈՆ ԿԻԽՈՏ ԼԻՆԵԼՈՒՑ
Դոն Կիխոտի լուսավոր կերպարը շահեկանորեն առանձնանում է համամարդկային մյուս մեծություններից: Առանց բացառության վայելում է բոլոր ժողովուրդների սերն ու համակրանքը:Հանուն թույլին, ճնշվածին օգնելու, նրան սատար կանգնելու՝ նույնիսկ հողմաղացների դեմ կռվելու պատրաստ, անսահման բարությամբ օժտված այս ազնվասիրտ հիդալգոն պատկանում է բոլորին՝ չունենալով ոչ մի հակառակորդ, եւ մեծարելով նրան՝ մենք ընդգծում ենք համայն մարդկության մի լուսավոր աստղ, որի արձակած ջերմությունը ուղիղ ճառագայթով, առանց խաչմերուկների եւ միջնորդների հասնում է մարդկանց սրտերին՝ անկախ տարիքից, սեռից կամ ազգային պատկանելությունից:
Մեծն Սերվանտեսը ապրել ու երազել է նաև մեզ համար
Նախատեսված է ուխտագնացություն հանճարեղ գրողի հայրենիք