Եթե ցանկություն ունեք գրանցվել  հիմնադրամի նախագծերին մասնակցելու կամ աջակցելու նպատակով, խնդրում եք ծանոթանալ անդամագրման կանոններին:


Սեղմեք այստեղ մանրամասների համար:

Ակտիվ մասանակիցներ

Top Results
Քայլ առաջին Super User 25

Մենք ունենք 10 հյուրեր և անդամներ չկան օնլայն օգտագործողներ

ՀԻՄՆԱԴՐԻ ԿՈՂՄԻՑ

Ժամանակակից հասարակության ծայրահեղ նյութականացվածության և բևեռացվածության պայմաններում միանգամայն ետին պլան են մղվել հոգևոր արժեքները` մարդասիրությունը, գթասրտությունը, մեծահոգությունը: Մարդկային բարության, ազնվության, անշահախնդրության, կարճ ասած, ասպետության մարմնացում հանդիսացող «Դոն Կիխոտ»-ի լուսավոր կերպարի հմայքը պետք է, որ այս կամ այն չափով զգաստացնող ազդեցություն ունենա մարդկանց հոգեբանության վրա, ստիպի նրանց մի պահ կանգ առնել, փորձել տեսնել սեփական անձը սերվանտեսյան պրիզմայի միջով, խորհրդածել իրենց կյանքի, հետապնդած նպատակների և դրանց իրագործման ձևերի շուրջ և, գուցե թե, անել համապատասխան հետևություններ:

  clip image001 clip image002 donkihot3  


Գտնելով, որ անհրաժեշտ է սթափեցնող ինչ որ բան անել, ես` Վարդան Հովհաննեսի Վարդանյանս, հիմնեցի «Դոն Կիխոտ Մարդասիրական» հիմնադրամը:

Ինչու՞ «Դոն Կիխոտ Մարդասիրական» հիմնադրամ և ոչ թե Սասունցի Դավիթ կամ Չինգիզ Խան, Կեսար, Նապոլեոն, Մակեդոնացի, Նավապետ Նեմո:

Դոն Կիխոտի լուսավոր կերպարը շահեկանորեն առանձնանում է համաշխարհային մյուս մեծություններից: Առանց բացառության` վայելում է բոլոր ժողովուրդների սերն ու համակրանքը. հանուն թույլին, ճնշվախին օգնելու, նրան սատար կանգնելու, նույնիսկ հողմաղացների դեմ կռվելու պատրաստ, անսահաման բարությամբ օժտված այս ազնվաբարո հիդալգոն պատկանում է բոլորին` չունենալով ոչ մի հակառակորդ, և մեծարելով նրան` մենք ընդգծում ենք համայն մարդկության մի լուսավոր աստղ, որի արձակած ջերմությունն ուղիղ ճառագայթով, առանց խաչմերուկների, մեկնությունների և միջնորդների, հասնում է մարդկանց սրտերին, անկախ տարիքից, Դավանանքից, սեռից կամ ազգային պատկանելությունից:

Առաջարկում ենք հանճարի գերեզմանը դարձնել սրբավայր:

Մարդի՜կ, մի՜ վախեցեք մի քիչ Դոն Կիխոտ լինելուց:

Եվ եթե պայքարել, կռվել, ապա միայն հանուն սիրո, հանուն սիրած էակին հասնելու, և նրան երջանկացնելու համար:

Հիմնադրամի նպատակն է`

Երևանում ստեղծել հիմնադրամի մշտապես գործող գրասենյակ,

Սահմանել «Տարվա Դոն Կիխոտ» ամենամյա մրցանակ և իրականացնել մրցանակաբաշխություն,

Հետապնդել աշխարհի խոշոր քաղաքներում «Դոն Կիխոտ»-ի արձանը կառուցելու հեռահար նպատակ,

Հովանավորել և ֆինանսավորել ազնվաբարո նպատակներ հետապնդող ծրագրերը և իրականացնել նպատակաուղղված քարոզչական աշխատանքներ:

Հիմնադրամին միջազգային ճանաչում տալու նպատակով և ի պատիվ «Դոն Կիխոտ»-ի հիասքանչ կերպարը կերտողի` հիմնադրամը նախաձեռնում է ուխտագնացություն Մեծն Սերվանտեսի գերեզմանին` նվիրելով այն «Դոն Կիխոտ»-ի առաջին հրատարակության 400 ամյակին:

Ուխտագնացությունը նախատեսվում է իրականացնել միջնադարի ասպետական հանդեձանքով. Դոն Կիխոտը` ձի, իսկ Սանչո Պանսան էշին հեծած: Այն կանցնի եվրոպական բոլոր պետությունների մայրաքաղաքներով և կտևի մոտ 8-9 ամիս:

Ծրագիրն ուղղված է լինելու հատկապես միջին տարիքի մարդկանց և երիտասարդությանը, որոնք, կամա թե ակամա, հայտնված լինելով հասարակական, քաղաքական, տնտեսական անսանձ մրցակցության հորձանուտում, ժամանակ չեն գտնում անդրադառնալու հոգևոր արժեքներին: Կարծում եմ, որ հանճարեղ Սերվանտեսը ապրել ու երազել է նաև մեզ համար, ուստի ուզում եմ, որ մենք էլ այսօր ապրենք ու երազենք նաև նրա համար:

Մեծագույն հարգանքներով և հավատով ակնկալում եմ Ձեր բարոյական և նյութական աջակցությունը մեր նպատակների իրականացման գործում: