Դոն-Կիխոտի երգը
Բարեկամներ
Դոն-Կիխոտ Մարդասիրական հիմնադրամի ծրագրերից մեկի`<<ՈւԽՏԱԳՆԱՑՈւԹՅՈւՆ ՍԵՐՎԱՆՏԵՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ>> միջոցառման համար անհրաժեշտ միջոցների անբավարարության պատճառով, կատարվել է ծրագրային փոփոխւթյուն: Երևանից մինչև Մադրիդ ուխտագնացությունը, որը նախատեսված էր միջնադարի ասպետական հանդերձանքով, ձի, ավանակ հեծած և պիտի անցներ ողջ Եվրոպայով, ենթարկվել է փոփուխթյան: Հիմնադրամի հիմնադրի տրամադրած միջոցներով և Գյումրիի քաղաքապետ պ-ն Սամվել Բալասանյանի աջակցւթյամբ, առայժմ, կիրականացվի միջոցառման Փարիզ- Մադրիդ հատվածը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն, Երևանից-Մադրիդ ուխտագնացությունը կիրականացվի 2014-2015թթ և կնվիրվի հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 100-ամյակին:
Ներկայացնում եմ Դոն-Կիխոտի քայլերգը, որը կհնչեցվի ուխտագնացության ընթացքում:
Դոն-Կիխոտի քայլերգը
Հայր ի°մ, Սերվանտե°ս, խավարում գերված,
Բայց հոգով` ազատ, կամքով` անվեհեր,
Արարեցիր ինձ, Դոն-Կիխոտիս խենթ,
Իմ հավատարիմ զինակիրի հետ:
Կրկներգ Կկռվենք համառ այս դարւմ արդեն,
Երկու ոտանի հողմաղացների դեմ,
Առա°ջ Սանչո ,առա°ջ, քշիր իշուկին,
Գնանք պատժենք չարին, փրկենք թշվառներին:
Եկել եմ աշխարհ արարչիս գրչով,
Ես` Դոն-Կիխոտս, ասպետ պատվավոր,
Մարմնով` հզոր, հոգով`անսասան,
Թւյլին, անզորին` հույս ու պահապան:
Խիզախ եղեք, մարդի°կ, մի° դարձեք ոսկուն գերի,
Ազատւթյունն է լոկ, որ արժեք ունի,
Մի քիչ Դոն-Կիխոտ եղեք, մի քիչ ել Սանչո,
Մի° վախեցեք երբեք գնալ հոգու կանչով:
Տա°ր ինձ, Ռոսինա°նտ, աշխաչհից աշխարհ,
Սխրանքներ գործեմք պատմւթյան համար,
Չթողնենք մարի մարդկանց սրտերում,
Մեր հոր անունը` պայծառ, իմաստուն:
Չքնաղ Դուլսինեայի սիրւց ուժ քաղում,
Նրա համար եմ սխրանքներ գործում,
Իսկ ով հանդգնի իմ ճամփան փակել,
Նիզակս պատրաստ է նրան խոցոտել:
Հայաստան երկրից հեռու, հեռավոր,
Եկել եմ ասեմ մարդկանց բյուրավոր,
Որ դեռ ապրումեմ ու պիտի ապրեմ,
Պատերազմի դեմ` պիտ պատերազմեմ:
Ես կռվելու եմ պատերազմի դեմ,
Որ մարդիկ երբեք վիշտ, ցավ չտեսնեն,
Որ հարգի լինի բարիք ստեղծողը,
Ոչ թե թալանչին, սպանողն ու գողը:
Չորս հարյուր տարի մաքառել անդուլ,
Ձեռնոց եմ նետել չարին ամենուր,
Հիմա եկել եմ շիրիմդ գրկեմ,
Քո իմաստնության առաջ խոնարհվեմ:
Իմ հոր շիրիմին ուխտի եմ գնում,
Ճամփաս է երկար, փոշոտ ու գալար,
Հա°յր, քո հանճարով ուժ, ոգի առած,
Հավերժին պիտի գնամ ընդառաջ:
Դոն-Կիխոտ Մարդասիրական հիմնադրամի տնօրեն` Վարդան Վարդանյան
Հաճելի նորություն
Օգոստոսի 6-ին Թբիլիսիի փողոցներով շրջում էին երկու երիտասարդ, Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի տեսքով: Նրանք խոսել են Իսպաներեն և փնտրում էին Դուլսինեային ու հողմաղացներ: Ուրախալի է, որ երիտասարդները արձագանքել են մեր կոչին`
1. Մարդիկ մի վախեցեք մի քիչ Դոն Կիխոտ լինել,
2. Հանճարի գերեզմանը դարձնենք ուխտատեղի:
Երիտասարդները մեր առաջին հետևորդներն են, առաձին ծիծեռնակները: Համոզված ենք, որ կլինեն բազմաթիվ հետևորդներ:
Մի քիչ փիլիսոփայություն Սակուրովի համար
Մեծարգո վարպետ, պ-ն Ա. Սակուրով, «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Ձեր անցկացրած պրես-կոնֆերանսի ժամանակ, պատասխանելով ներկաների հարցերին Դուք արծարծեցիք Ձեր կենսական դիրքորոշումը նաեւ
1. Մարդկային հավատամքի վերաբերյալ. Ամեն ինչ մեր ձեռքերում է. Ասացիք Դուք. Կարճ եւ հասկանալի. Ավելի լավ դժվար է ասել:
2. Չարի եւ բարու մասին. — բարին ժամանկավոր է, չարը` հավերժ – ասացիք Դուք:
Այդ հարցին, սակայն, ես կպատասխանեի այսպես. բարու ներկայության դեպքում չարը միշտ կործանվում է, իսկ երբ բարին ինչ-ինչ պատճառներով նահանջում է, չարը անպայման վերադառնում է: Ուրեմն մեր խնդիրն է ջանալ, որ բարին իշխի միշտ եւ ամենուրեք:
Ահա այս նպատակը հետապնդելով է, որ ես առաջարկում եմ սահմանել միջազգային ամենամյա մրցանակ` տարվա Դոն-Կիխոտ:
Ձեզ շատ է տրված, Ձեր հնարավորություններն էլ մեծ են, ուստի Ձեզանից սպասելիքներն էլ շատ են: Գուցե դուք գտնեք մեզանից յուրաքանչյուրի մեջ քնած Դոն Կիխոտին արթնացնելու միջոցը»:
Դոն Կիխօտ մարդասիրական հիմնադրամի հիմնադիր Վարդան Վարդանյան
ԿԱՑԻՆՆԵՐՈՎ ԱԿՑԻԱՅԻՆ ՆԵՐԿԱ ԷՐ ՄԻԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
«Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամի հիմնադիր Վարդան Վարդանյանն այսօր Մարտիրոս Սարյանի արձանի մոտ 2 կացիններով իր բողոքն էր արտահայտում ոճրագործ Ռամիլ Սաֆարովի համաներման վերաբերյալ:
«Այս երկու արյունոտ կացինները ես ինքս եմ պատրաստել»,- «Ա1+»-ին ասաց նա։
Թղթե կացինների վրա ակցիայի միակ մասնակիցը գրել է Իլհամ Ալիևի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անունները:
«Ես այս երկու մարդկանց համարում եմ Սաֆարովի հանցակիցները, այդ պատճառով այս կացինները նվիրելու եմ նրանց»,- ասաց Վարդան Վարդանյանը: Կացինները նա պատրաստվում է հանձնել Հունգարիայի հյուպատոսությանը, իսկ եթե չհամաձայնվեն վերցնել նվերը, ապա կացինները կթողնի հյուպատոսության առջև:
«Ալիևի կացինն էլ եմ հանձնելու Հունգարիայի հյուպատոսությանը: Իրենք բարեկան երկրներ են։ Կարող են փոխանցել Ալիևին»,- ասաց ակցիայի կազմակերպիչը:
Այն հարցին, թե ինչու է որոշել իր բողոքն այսքան ուշ արտահայտել և չի մասնակցել Հունգարիայի հյուպատոսության առջև տեղի ունեցած բողոքի ցույցերին, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Ես 40 տարի ապրում եմ Վանաձորում։ Այդ է պատճառը, որ ուշ եմ արձագանքել»:
«ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»
ԴոնԿիխոտն արդեն ճանապարհին է
Ժամանակակից աշխարհում, երբ թվում է, թե ամեն ինչ չափազանց նյութականացված է, գթասրտությունն, անկեղծությունն, արդարությունն ու հոգեւոր այլ արժեքները շատերի մոտ ընդամենը քմծիծաղ են առաջացնում, իսկ նման կերպ մտածողները միամիտի պիտակավորումն են ստանում, վանաձորցի Վարդան Վարդանյանը փորձում է հակառակն ապացուցել: